02:00:00 20.10.2020
Ինչ եկել եմ սահմանից չեմ կարողանում նորմալ քնել, և դեռ շփոթված ու լարված վիճակ է մոտս։ Կարծես թե այս ամենը մի մղձավանջ է, որից չեմ կարողանում արթնանալ։ Կորցնելով Արցախը կորցրի իմ հոգու մի մասը, որը նաև խորը սպի է թողնելու իմ սրտին։ Հիշելով զոհերը՝ ինձ մոտ միշտ լինելու է այն միտքը, որ մի օր անպայման պետք է անգթորեն պատժվեն հուդայական Նոյեմբերյան հանցագործները, սակայն նախ և առաջ պետք է կասեցնել հայրենիքին սպառնացող օրհասական նոր վտանգները։ Հասնում եմ այն եզրահանգման, որ ուզած չուզած մոտ ապագայում պետք է մտնեմ քաղաքականության մեջ, մի դաշտ, որից երկար ժամամակ խուսափել եմ, քանի որ իմ ազնիվությունը ու անկեղծությունը ինձ խանգարել է այդ հարցում։ Ոչ մեծահարուստ եմ ոչ էլ ունեմ կառկառուն ծանոթներ, հետևաբար այդ ամենը պետք է փոխհատուցեմ իմ կամքի ուժով և նվիրվածությամբ։ Իմ առաջին անգամը չի լինելու, որ մտնելու եմ անհայտ մի աշխարհ, բայց ճակատագիրը ինձ ուրիշ ընտրություն չի տալիս....
Subscribe and receive news to your email address.