03:00:00 07.12.2023
1921թ-ի Հոկտեմբերին հակահայկական Կարսի պայմանագիրը (Մոսկովյան պայմանագրի շարունակությունը) թուրքերը բոլշևիկների հետ կնքեցին այս տխրահռչակ Վագոնում։ Մեր անկոտրում կամքի շնորհիվ և Արարչի օգնությամբ թող գա այն ժամանակը, երբ Արևմտյան Հայաստանը ազատագրելով մենք մի օր մեր բոլոր թշնամիներին հենց այս նույն Վագոնում կպարտադրենք, որ ստորագրեն Կարսի պայմանագրի #2-ը, որտեղ այս անգամ նրանք կընդունեն իրենց կապիտուլացիան և կճանաչեն Հայաստանի առնվազն 100 հազար քմ տարածքային ամբողջականությունը։ Այնուհետև այդ վագոնը կտեղադրենք հայկական պատմական թանգարանում՝ որպես հաղթանակի ու վրեժխնդրության խորհրդանիշ։
Եթե կարծում եք այս ամենը հեքիաթ է ու սրա հնարավորությունը ընդհանրապես չկա, ապա նորից լսեք՝ երեկ ADA համալսարանում կազմակերպված համաժողովին ունեցած Ալևի ելույթը, որտեղ նա նոիրց հաստատեց (առաջին անգամը 44-օրյա պատերազմից մի տարի հետո էր), որ վախենում է հայկական վրեժխնդրությունից և «երաշխիքներ» է ուզում, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ մի օր պատերազմ չի սկսի։ Նրանք իրենց հոգու խորքում դեռ վախենում են մեզնից, քանի որ մեր թշնամիները մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք։
Այնպես որ եկե՛ք չհուսահատվենք և շարունակենք մեր պայքարը, որպեսզի Բաքվի բռնապետի և իր բոլոր բարեկամների ամենասարսափելի մղձավանջը իրականություն դառնա...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Subscribe and receive news to your email address.
Comments