Մեր սահմանին իրավիճակի մասին առցանց բողոքելը ու ինչ որ կոչեր անելը գրեթե անիմաստ են, դրա համար ես դա չեմ անելու....
02:00:00 14.09.2022
Մեր սահմանին իրավիճակի մասին առցանց բողոքելը ու ինչ որ կոչեր անելը գրեթե անիմաստ են, դրա համար ես դա չեմ անելու։ Դրա փոխարեն արժե գոնե մի քիչ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում. այս սոցկայքերը նման տեղեկություն տարածելու համար են լավ։
Կան ադրբեջանցիները թուրքերի հետ, որոնք ամեն գնով ուզում են Սյունիքի կարևոր հատվածները գրավելով միջանցքը ստանան Նախիջևանի հետ։ Կա Ռուսաստանի Դաշնությունը, որն ուզում է ամեն գնով կերտի նոր Խորհրդային Միություն և չի ուզում, որ Արևմուտքն ու ՆԱՏՈն ընդհարձակվի հատկապես հարավային Կովկասում, դրա համար մեր հողերը թուրքերին զիջելով ավելի մտերիմ հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ, քանի որ իր համար ավելի լավ է Թուրքիան այստեղ իր ազդեցությունն ունենա, քան արևմտյան երկրները։ Կա հավաքական Արևմուտքը, որն ամեն գնով ուզում է իր ազդեցությունը ունենալ աշխարհի տարբեր անկյուններում, և հատկապես այս տարածաշրջանում, որպեսզի ճնշի Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ բարեկամական կապերը պահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ի վնաս Հայաստանի շահերի։
Եվ իհարկե, սրանց բոլորի հետևում չափազանց մեծ ազդեցություն ունի միջազագային սիոնիզմը, որն Ադրբեջանի միջոցով կռվում է Հայաստանի դեմ և ցանկանում է իրականացնել Պանթուրքիզմը և ամեն գնով Հայաստանն առանց Հայերի տեսնել։
Ոչ մի կողմը Ադրբեջանին չի դատապարտում որպես ագրեսոր, նույնիսկ Արևմուտքը, ով իբր ուզում է դաշնակցային հարաբերություն հաստատել Հայաստանի հետ։ Եթե իրականում Արևմուտքը ուզում է ցույց տալ, որ ավելի լավ դաշնակից կարող է լինել քան Ռուսաստանը, ապա թող Ադրբեջանին գոնե դատապարտի որպես ակնհայտ ագրեսոր, ու կտեսնի, թե ինչպես է Արևմուտքի վարկանիշը Հայաստանում բարձրանում ընդամենը մեկ օրում։ Իսկ եթե այդ մի հասարակ բանը չի ուզում անել, ինչպե՞ս պետք է վստահենք, որ մեր անվտանգությունը կարող է ապահովել, հատկապես այն երկրներից, որի հետ բարեկամական կապեր է պահում։ Իրականում ոչ մի կողմ էլ չի աջակցում Հայաստանին բացառությամբ Իրանը, որը փաստացի հակասիոնիստական պետություն է և ամեն գնով չի ուզում թուրքական միջանցք ստեղծվի, որը կկտրի իր միակ շնչափող ու աշխարհի հետ կապվելու միակ օղակը։ Դրա համար անընդհատ հայտարարում է, որ իր համար Հայաստան-Իրան սահմանի պահպանումը կարմիր գիծ է, քանի որ այն իր համար ունի կենսական ու գոյատևման նշանակություն։ Սակայն նույնիսկ Իրանը՝ այն միակ երկիրը, որը փաստացի Սյունիքի անվտանգության երաշխավորն է կանգնում այս պահին, բացահայտ Ադրբեջանին չի համարում ագրեսոր։
Այս խառնիճաղանջ վիճակը վերոնշյալ բոլոր երկրների համար առաջացել է նրանից, որ ոչ մեկը Արցախի անկախությունը չճանաչեց ու առհասարակ Արցախը Հայաստանի մաս չհամարեց։
Վերջապես կանք մենք՝ հիպնոսության, խառնաշփոթյան ու մոլորթյան մեջ մատնված Հայերս, ում մեր բոլոր թշնամիները՝ արտաքին և ներքին, փորձում են մեզ անընդհատ լարվածության ու վախի մեջ պահել, որպեսզի ավելի կառավարելի լինենք և առանց որևէ դիմադրության մեր հողերը և վերջապես մեր պետականությունը սկուտեղի վրա հանձնենք մեր թշնամիներին հանուն «անվտանգության» ու «խաղաղության»։ Սա է այն դաժան իրականությունը, որը պետք է ճանաչենք, սա է այն բարդ խնդիրը, որը պետք է լուծենք, և վերջապես սա է այն անհնարին մարտահրավերը, որը պետք է հաղթահարենք։ Այս ոչ մեկը չի ստացվի, եթե նախ և առաջ մենք չվերականգնենք մեր հույսն ու հավատ մեր սեփական ուժերի մեջ։
Comments