12:59:00 05.01.2024
Իսրայելի դեսպանը Հայաստանում ասում է, որ խիստ մտահոգված է Հոսանքի կազմակերպած հանրահավաքից ու երթից, որը փառաբանում էր Նժդեհին (իրենց ասածով՝ «նացի համագործակցող») և պնդում է Հայաստանի կառավարությանը, որ պայքար մղի «նեոնացիզմի և հակասեմականության» դեմ։
Ես էլ այսօրվա 5-րդ ալիքի կարճ ռեպորտաժում պատասխանեցի դեսպանին՝ ասելով, որ ես էլ վիրավորվում եմ, որ տեսնում եմ ոճրագործ Աթաթուրքի երկու կիսանդրիները Իսրայելում և որ շարունակում են ֆինանսավորել և զինել բռնապետական ու հակահայակականություն քարոզող ահաբեկչական Ադրբեջանին։
Subscribe and receive news to your email address.
Comments