ONE NATION, ONE STATE, ONE WILL

Սերժ Սարգսյանի հարցազրույցի իմ կարծիքը

02:00:00 16.02.2022

Հաշիվս արգելափակված լինելու պատճառով ես չկարողացա մեկնաբանել Սերժ Սարգսյանի՝ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցը: Ես դիվանագիտական կրթություն չունեմ, դրա համար փորձում եմ հեռու մնալ նման թեմաներ հաճախ մեկնաբանելուց, բայց որպես Արցախյան հիմնախնդրի հետ կապված լուրերին երկար տարիներ հետևող ազգայնական՝ կարծում եմ՝ ճիշտ կլինի մեկ-մեկ նշել իմ կարծիքը, հատկապես որ վերջին 15 տարում Հայաստանում կատարված դեպքերի առնչությամբ գրեթե միշտ ճիշտ պետականամետ դիրքորոշում եմ ունեցել:
Ամենաանհեթեթ բանը, որ լսեցի այդ ամբողջ հարցազրույցում այն էր, որ Սերժ Սարգսյանը ասաց՝ խնդիր չունի Արցախի և ՀՀ-ի ազգային ժողովներում ադրբեջանցի պատգամավորներ ունենալու տարբերակի հետ: Եվ դատապարտեց դրան դեմ արտահայտվող մարդկանց՝ որակելով որպես «ռասիստներ» և «ֆաշիստներ»: Շատերը ասում են, որ այդ հարցազրույցը տվել է միջազգային հանրության համար, և ես հակված եմ հավատալու դրան: Հետևաբար՝ դա ոսկե առիթ էր՝ աշխարհի առաջ արծարծելու 1988 թ․-ին Սումգայիթում և 1990 թ․-ին Բաքվում ադրբեջանցիների կողմից մեր ազգակիցների դեմ իրականացված ջարդերի և էթնիկ զտման թեման: Շատ դիպուկ կլիներ ասել, որ ադրբեջանցիները միայն այն ժամանակ կարող են Արցախի կամ ՀՀ-ի ազգայն ժողովներում տեղ զբաղեցնել, երբ ադրբեջանցիների կողմից ցեղասպանության ենթարկված Սումգայիթի և Բաքվի հայերը հետ վերադառնան, հետ ստանան իրենց տները ու հարստությունը և նրանցից ոմանք պատգամավոր դառնան Բաքվի խորհրդարանում: Դա կլիներ, իմ կարծիքով, ամենահայամետ ու դիվանագիտական ճիշտ պատասխանը: Դրա փոխարեն՝ որոշեց «մենք ռասիստներ ու ֆաշիստներ չենք» բարբաջանքը արտաբերել՝ չիմանալով, որ աշխարհը թքած ունի մեր «ժողովրդավար» լինելու վրա, քանի որ 44-օրյա դավադիր պատերազմում ջհուդամասոնական աշխարհը սատարեց, այսպես կոչված, «ֆաշիստ» Էրդողանին և Ալիևին, և ոչ՝ «ժողովրդավարության բաստիոնին»:
Հաջորդ անհեթեթությունը, որ նկատեցի, այն էր, որ Գերագույն դավաճան վիժվածքին մեղադրեց պատերազմը տանուլ տալու մեջ՝ նրա «առավելապաշտ» և «ոչմիթիզական» լինելու պատճառով: Այսինքն՝ մենք պատերազմը պարտվեցինք ոչ թե նրա համար, որ Գերագույն դավաճան վիժվածքը հատուկ պլանավորվել էր այդ խայտառակ կապիտուլյացիան մեր բոլոր թշնամիների հետ, այլ նրա համար, որ նա իբր «ոչմիթիզական» դիրքորոշում ուներ: Դա պարզապես զավեշտալի է՝ հատկապես հաշվի առնելով այն պարզ փաստը, որ 26 տարի տևած բանակցություններում հաղթանակած դուրս եկավ «ոչմիթիզական» և «առավելապաշտ» Ադրբեջանը և դրա բռնապետ Ալիևը, և ոչ՝ փոխզիջող ու աշխարհին հաճոյացող Հայաստանը:
Իհարկե նաև այն փաստն է տհաճ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է թուրքական անուններով անվանել Արցախի՝ նախկինում ազատագրած տարածքները, որովհետև համոզված եմ, որ իր հոգու խորքում դրանք հայկական հողեր չի էլ համարում: Եթե Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, լինելով արցախցիներ, շարունակում են թուրքական անուններով անվանել այդ շրջանները, ապա «ընդդիմությունը» ինչու՞ է մեղադրում Քեմալական Պրոյեկտին՝ Շուշին Շուշա անվանելու համար։
Շատերը այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը մեր բոլոր չորս ղեկավարներից ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ամենահայամետն ու ազգայինն է եղել: Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ, բայց հենց դրանում է մեր խնդիրը: Եթե մեր բոլոր ղեկավարներից ամենաազգայինը այսպես է մտածում, ուրեմն պատահական չէ ու զարմանալի չպիտի լինի, որ մենք հիմա նման թույլ, նսեմացած ու խայտառակ վիճակում ենք: Ապագայի իսկական ազգային պետությունը պիտի լիովին այլ դիվանագիտական մոտեցումներ ու աշխարհայացք ունենա:

Subscribe

Subscribe and receive news to your email address.