ONE NATION, ONE STATE, ONE WILL

Պատերազմի արդեն երկրորդ շաբաթը....

02:00:00 28.06.2021

Պատերազմի արդեն երկրորդ շաբաթը....

Պատերազմի արդեն երկրորդ շաբաթը, պահեստազորից շատերը սկսել էին բողոքել, որ հերթափոխ չի լինում մեզ մոտ, և առհասարակ նման բողոքները սկսել էին շատանալ ու կրքերը բորբոքվել: Ոմանք այնքան էին խառնվել իրար, որ ասում էին մյուս անգամ էլ չեն գալու սահման, և միայն զենք կվերցնեն երբ թուրքը հասնի իրենց գյուղ կամ քաղաք: Այդ ժամանակ հիշում էի Նժդեհի քարոզները հենց այսպիսի գավառական հայրենասիրության դեմ, որը դարեր շարունակ մեր պետականության վախճան պատճառներից մեկն է միշտ եղել: Նման անհեթեթ մտքեր արտահայտողները չեն գիտակցում, որ իրենց տունը չի սկսում իրենց օջախից 10 կամ 100 մետր հեռու, այլ հենց Հայրենիքի յուրաքանչյուր սահմանային դիրքից: Սա այն կարևորագույն գաղափարներից է, որ պիտի ամեն հայի մեջ արմատավորվի ի ծմե, եթե ցանկանում ենք որևէ հնարովորություն ունենալ գոյատևել այս դաժան տարածաշրջանում: Մի զինվոր էլ կար, որ ասում էր «փոշմանել է» գալու համար, իսկ երբ հարցրի թե ինչու, նա ասաց, որ «եկել եմ օգնել, ոչ թե հոգնել»: Ահա ևս մի մեծ զավեշտ, որը մեր կործանման պատճառն է դարձել:
Առավել քան երբևէ պետք է արձանագրենք հետևյալ ճշմարտությունը. չենք կարող օգնել առանց հոգնելու, աշխատել առանց քրտնելու, հաջողության հասնել առանց զոհաբերելու, ազատագրել առանց արյուն թափելու, հաղթել առանց նվիրվելու, և վերջապես՝ Արևի պես փայլել առանց դրա նման վառվելու: #Martakert #11Նոյեմբերի2020թ

Subscribe

Subscribe and receive news to your email address.