06:00:00 06.01.2024
Այս վերջին 5 օրը, Հոսանքի առաջին հանրահավաք ու քայլերթից հետո, տարբեր սոցցանցերից մեր շարժման, և հատկապես իմ՝ Հայկ Նազարյանիս հասցեին ամեն տեսակ մեղադրանք ու զրպարտանք լսել ու տեսել եմ։ Ռուսամետ թևը ինձ պիտակավորում է որպես «սորոսական», արևմտամետ թևը՝ «ԿԳԲ-ի գործակալ», ընդդիմադիր թևը՝ «նիկոլական», նիկոլական թևը՝ «քոչարյանական», հայրենիքը հեռվից սիրող սփյուռքահայերը՝ «թուրքական դերասան», և նման այլ անհիմն հիմարություններ։ Նման բաներ հնչեցողների մեծ մասը պարզապես անգրագետ մարդիկ են, բայց զարմանալին այն է, որ նման բաներ հնչեցնում են նաև իրենց քաղաքական վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ համարողները, և դա անում են առանց իմ կյանքը կամ իմ հիմնադրած շարժումը (որը հիմնադրեցի երկու տարի առաջ) նույնիսկ 2 րոպե ուսումնասիրելով։ Այստեղ են ասում, որ լեզուն ոսկոռ չունի։
Նման ստեր տարածում են, որովհետև լսում են մեր կատարած հանրահավաքի դեմ բարձրացրած մեր արտաքին թշնամիների վայնասունը՝ չգիտկացելով, որ մեր թշնամիները միշտ էլ նման վայնասուն կբարձրացնեն, եթե Հայաստանում տեսնեն ազգային զարթոնք է տեղի ունենում, կապ չունի եթե դա այսպես կոչված «ֆաշիստական» դրսևորում ունենա կամ այլ տեսակ դրսևորում։ Ինձ չճանաչողները ամեն ինչ պիտակավորեցին ինձ, ամեն ինչ իրենց «հանճարեղ» մտքով անցավ, բացի այն, որ ես ուղղակի վաղուց հայ ազգայնական եմ ու ազգային գաղափարներով ապրել եմ իմ ողջ գիտակից կյանքում։ Նրանք շարուակում են տարածել հանրահավաքի ու քայլերթի նկարները, բայց միտումնավոր չեն տարածում հանրահավաքի այն հատվածը, որտեղ ճառ ասացի։ Կարծես թե նենգորեն չեն ուզում մարդիկ իմանան, թե ես իրականում ինչ եմ ասել, որպեսզի մարդիկ ինձ չճանաչեն։ Ամեն դեպքում ինձ ճանաչողները (հատկապես երկար ժամանակվա ճանաչողները) նույնիսկ մեկ վայրկյան չեն կասկածի իմ ազնիվ միտումների վրա, քանի որ տեսել են իմ կյանքի անցած ճանապարհը, որը համահունչ է եղել իմ քարոզած գաղափարներին։
Իրականում չեմ էլ մեղադրում նման մեղադրանքներ հնչեցնող մեր հայրենակիցներին, որովհետև առավել քան երեսուն տարի իշխանության ու ընդդիմադիրների մեջ տեսել են միայն փողի դիմաց գործ անողներ, բայց դա չի նշանակում, որ չկան նվիրյալներ, որոնք հանուն վեհ գաղափարի են պատրաստ գործել, իսկ մեր բոլշևիկացված հասարակությունը դա, ցավոք, չի կարողանում հասկանալ ու գիտակցել։ Միմյանց պիտակավորում են «սորոսական» և «կգբական», բայց երկու կողմն էլ նույն հուդայական զրպարտությամբ են զբաղված և շարունակում են պառակտել հայ ազգին, քանի որ այնքան հեռու են իսկական ազգային գաղափարներից ու նժդեհականությունից, որքան ես բալետից։ Կարծես թե իրենց բնավ հետաքրքիր չէ ճշմարտությունը, այլ պարզապես նման սենսացիոն ապուշություններ տարածելով «լայքեր» ու բաժանաորդագրեր ստանան։ Պարզապես անտանելի է ու նրանց նմաներն են պատճառը, թե ինչու է մեր քաղաքական դաշտը նման խայտառակ վիճակում։
Զավեշտալի է, որ կարծում են պետք է անպայման ինչ-որ մեկի վեցնոցը կամ գործակալը լինեմ, ինչ է թե երկու տարի իմ քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել եմ մի բուռ հայ ազգայնականներին համախմբել մի գաղափարի ու դրոշի շուրջ և դուրս հանել խաղաղ հանրահավաքի ու քայլերթի համար։ Մենք այս ճանապարհը ավելի ճիշտ ու մնայուն ենք համարում, քան այն բոլոր կարճատես մոտեցումները, որոնք արել ու շարունակում են անել մյուս քաղաքական շարժումները, որովհետև հեռանկարային առումով գաղափարապես ավելի ամուր է կառուցվում հիմքը։ Հասկանում եմ, որ մեր դրսևորումը գուցե ճիշտ չէր մեր հասարակության համար, քանի որ ինչպես արդեն մի քանի օր առաջ նշեցի, դա սխալ ընկալվեց բազմաթիվ մեր հայրենակիցների կողմից, և մենք այդ ամենը հաշվի ենք առնում ապագա հանրահավաքների ու քայլերթերի համար, և կատարելու ենք որոշ փոփոխություններ, բայց այնուամենայնիվ ինչ արեցինք անկեղծ էր ու մեր սեփական սակավաթիվ ռեսուրսներով կատարած։ Դա է ամենակարևորը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին
Subscribe and receive news to your email address.