ONE NATION, ONE STATE, ONE WILL

Որևէ լուրջ նպատակ ունեցող քաղաքական շարժում, որն ուզում է իսկապես զարգացնել իր շարժումը, պետք է ներգրավվի այդ սերնդի երիտասարդներին...

04:00:00 27.10.2024

Որևէ լուրջ նպատակ ունեցող քաղաքական շարժում, որն ուզում է իսկապես զարգացնել իր շարժումը, պետք է ներգրավվի այդ սերնդի երիտասարդներին...

Հաճախ մարդիկ մեր շարժման անդամներին հարցեր են տալիս, թե մենք ինչ կարծիք ունենք այս կամ այն քաղաքական գործչի մասին, ով կամ արևմտամետ ճամբարից է լինում կամ ռուսամետ ճամբարից կամ էլ իբր «ազգային» ճամբարից, և բոլորիս, հատկապես իմ պատասխանը գրեթե միշտ բացասական է լինում: Իհարկե կարծում եմ մեր ժողովրդի մեծ մասը համաձայն կլինի մեր կողմից հնչեցրած այդ բացասական կարծիքների հետ, բայց որոշ մարդիկ կկարծեն, որ դա մեր «գոռոզության» նշանն է, քանի որ գրեթե բոլորին դեմ ենք և համարում ենք խոչընդոտներ ազգային պետություն կերտելու ճանապարհին:

Իրականում մեր պատասխանն ու այդ դիրքորոշումը մյուս շարժումների և քաղաքական գործիչների մասին ոչ թե զգացումներից կամ գոռոզությունից կամ մեծամտությունից է բխում, այլ ունի բավականին օբյեկտիվ պատճառներ, որոնք մենք տարիների ընթացքում հաճախ հիմնավորել ենք բազմաթիվ փաստերով: Այդ փաստերը ներկայացնելով ապացուցել ենք, որ մեր քաղաքական դաշտում վխտում են ազգային մորթի կրող նեբոլշևիկներ և լիբերալներ, որոնք տարիներ շարունակ չարաշահել են Նժդեհի ու այլ հերոսների անունները և վարկաբեկել են ազգային կարգախոսները, և որոնք անդադար շփոթեցրել, մոլորեցրել և հիասթափեցրել են մեր հայրենակիցներին:

Մենք համոզված ենք, որ նախկին սերնդից իսկական ազգային մտածելակերպ ունեցող, ազգային արժեքներ կրող և անկախ Հայաստանի տեսլական ունեցող քաղաքական և ռազմական գործիչները, ովքեր մարտի դաշտում չէին զոհվել, ցավոք, թիկունքից ԿԳԲ-ի և Մոսադի կողմից վերացվեցին 90-ականներին: Այդ թիրախներից վերջիները, իհարկե, հենց Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարսգյանն էին, որոնց դաշինքը կարող էր մեր երկիրը դե յուրե անկախությունից դարձնել դե ֆակտո անկախ՝ ազատվելով Ռուսաստանի կիսագաղութ լինելու կարգավիճակից և Արցախը ամբողջությամբ միացնելով Հայաստանին:

Այդ ներքին դավադրությունը տասը տարվա մեջ գլխատեց մեր ազգային էլիտան և ավարտվեց հենց 90-ականների սկզբին՝ 1999թ-ի Հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում գնդակահարվեցին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը:

Դրա համար իզուր չէ, երբ քննադատում ու երբեմն նաև դատապարտում ենք քաղաքականությամբ զբաղվող տարեց մարդկանց մեծ մասին և պատահական չէ, երբ հաճախ պնդում ենք, որ ապագայում ազգային պետություն ստեղծելու միակ հույսը դրված է նոր սերնդի (հիմնականում 1990թ-ից հետո ծնված) ուսերի վրա, քանի որ այդ սերնդի ուղեղը չի լվացվել սովետաջհուդական ստերից և այդ սերնդի հանդեպ նման գրոհ չի եղել թշնամական ուժերի կողմից: Ամենակարևորն էլ այն է, որ նրանք բացի անկախ (թեկուզ դե յուրե) Հայաստանից ուրիշ տեսակ Հայաստան չեն տեսել ու ուրիշ տեսակ Հայաստանում չեն ապրել, հետևաբար ուրիշ տեսակ Հայաստան չեն էլ կարող պատկերացնել:

Այդ է պատճառը, որ համոզված ենք, որ որևէ լուրջ նպատակ ունեցող քաղաքական շարժում, որն ուզում է իսկապես զարգացնել իր շարժումը, պետք է ներգրավվի այդ սերնդի երիտասարդներին, քանի որ նրանք են այն միջոցը, որով պետք է կառուցվի ազգային ու ցեղակրոն Հայաստան՝ այնպիսի Հայաստան, որ 90-ականերում զոհված ու նահատակված մեր լուսահոգի հերոսները նույնիսկ չէին կարող պատկերացնել:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա'ռք Հայքին ու Հաղթանակին

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.