Հետևյալ տասնհինգ կետերը այն հենասյուներն են, որոնց վրա պետք է կառուցվի ապագա ամուր ու հաղթող Հայկական Պետությունը։ Բոլոր հենասյուները իրար լրացնում են և մի հենասյունը, առանց մյուսի, չի կարող կանգուն պահել կառույցը: Պետք է գաղափարական հիմքը ամուր կառուցվի, և տեսլականը ջրի պես ջինջ լինի, որպեսզի շարժումը անպարտելի դառնա։
Մանրամասների համար կարդացե՛ք Հոսանքի Հավատամք «Մեր Պայքարը»
Հենասյուն 1
Անկախ Պետականություն
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է ամեն գնով պահպանվի, և այն երբեք չպետք է զիջենք՝ դառնալով ինչ-որ գերտերության գաղութ կամ ընդամենը տարանցիկ երկիր: Մեր նպատակն է հայ ազգի համախմբումը հզոր Հայկական Պետության մեջ, որը ապագայում կընդգրկի ողջ Արցախն ու մեր պատմական մյուս հողերը: Սակայն անկախ պետականության պահպանումը ոչ այնքան նպատակ է, որքան լավագույն միջոց, որով կարող ենք երաշխավորել մեր ազգի ու հայրենիքի շարունակական գոյությունն ու զարգացումը
Հենասյուն 2
Քաղաքացիություն և ազգապահպանում
Անկախ պետության համար գլխավոր հարստությունը արժանապատիվ քաղաքացին է, ով իր պետության հանդեպ ունի անձնական մեծ պատասխանատվության գիտակցում։ Յուրաքանչյուր քաղաքացի նաև պետության մի մասնիկն է ու ներկայացուցիչը, հետևաբար՝ Հայոց Պետության լիիրավ քաղաքացին կարող է լինել միայն նա, ով ունի հայ-արիական արյուն։ Քաղաքացիություն շնորհելու ճիշտ ընթացակարգը չափազանց կարևոր է ու հայապահպանության հիմքն է, քանի որ դա է որոշում մեր արյան մաքրության մակարդակը, որը իր հերթին որոշում է մեր հայրենիքի ժողովրդագրությունը։ Հետևաբար՝ մեր կարգախոսներից մեկն է՝ «Հայաստանը՝ Հայերին», այսինքն՝ Հայաստանի ճնշող մեծամասնությունը բաղկացած կլինի հայերից, ու Հայաստանի պետականությունը նախ և առաջ կծառայի բացառապես հայ ազգի շահերին: Սա ամենևին չի նշանակում, որ թշնամանք է տածվելու Հայաստանում ապրող փոքրամասնությունների, ինչպես օրինակ հայ հասարակության մեջ ինտեգրված քուրդերի կամ եզդիների հանդեպ։ Նրանք կշարունակեն Հայաստանի լիիրավ քաղաքացի լինել։ Դեմ չենք Հայաստանում ապրող այլ սպիտակ (եվրոպացի/արիացի) փոքրամասնություններին, և նրանք կարող են շարունակել ապրել Հայաստանում ու դառնալ քաղաքացի, եթե հավատարմության երդում տան Հայաստանին ու Հայոց Պետությանը, և ծառայեն Հայոց բանակում, իսկ ոչ-սպիտակները Հայաստան կարող են գալ միայն ժամանակավոր հյուրի կարգավիճակով՝ հետևելով օտարերկրացիների մասին օրենքի պահանջներին: Բացառիկ ոչ-սպիտակները, ովքեր չափազանց օգուտ են տվել մեր Պետությանը կամ հերոսություն են գործել մեր հայրենիքի համար, կդառնան պատվավոր քաղաքացիներ և իրենց ընտանիքների հետ Հայաստանում ապրելու իրավունք կունենան։ Ովքեր չեն ծնվել Հայաստանում, բայց բավարարում են այս բոլոր որակավորումներին, քաղաքցիություն ստանալուց առաջ պետք է գոնե հինգ տարի բնակված լինեն Հայաստանում։
Հենասյուն 3
Հոգևոր աշխարհայացք
Ցանկացած քաղաքական շարժում հաջողության հասնելու ու երկարատև դրական արդյունք տալու համար պետք է ունենա ամուր գաղափարախոսություն ու հոգևոր աշխարհայացք, հետևաբար՝ մենք հավատում ենք, որ ցեղակրոնությունը հենց այդ գաղափարախոսությունն է, որի անվերապահ կրողներն ու դավանողներն ենք մենք։ Դատապարտված է այն քաղաքական շարժումը, որը միայն նյութական հիմքեր ունի և զերծ է հոգևորից, քանի որ մեր, այսպես ասած, նյութական իրականությունը բխում է մեր հոգևորի բովանդակությունից։ Մենք նաև հավատում ենք, որ մեր ազգի համախմբումը ու համերաշխությունը կարող է լինել միայն ցեղակրոնության գաղափարների շուրջ։
Հենասյուն 4
Կառավարման համակարգ
Մեր պատկերացրած ցեղակրոն պետության համար մենք միաժամանակ պիտի ունենանք այնպիսի կառավարման համակարգ, որը մեր ազգին զերծ կպահի հա՛մ բռնապետության, հա՛մ էլ ամբոխավարության սպառնալիքներից, բայց միաժամանակ պետությունը կառավարելու համար լինի ընդունակ ու կայացած։ Հետևաբար՝ մենք առաջարկում ենք մի նոր կառավարման համակարգ՝ արքայապետություն՝ արքաներից (առաջնորդներից) և նրանց գերագույն առաջնորդ Արքայից բաղկացած պետություն, որը, կարելի է ասել, արժանապետության ու սահմանադրական միապետության համադրությունն է։ Արքան էլ կընտրվի ընտրություններին մասնակցելու արտոնություն ստացած փոքրամասնություն կազմող քաղաքացիների կողմից, և Արքան էլ կարող է իր՝ առաջնորդության ջիղ ունեցող արքաներին նշանակել Ազգային ժողովից, որտեղ, բազմաթիվ քաղաքական կուսակցությունների փոխարեն, կլինեն անկախ պատգամավորներ, ովքեր կներկայացնեն մեր հասարակության տարբեր խավերին ու մասնագիտությունները։ Բոլորը՝ հասարակ քաղաքացուց մինչև Արքան, պետք է ենթարկվեն հայրենիքի շահերից բխող ազգային սահմանադրության օրենքներին։
Հենասյուն 5
Բանկային և Ֆինանսական համակարգ
Տնտեսությունը երկրի արդյունաբերության ու ազգի արտադրողականության ցուցանիշն է, և ուղիղ կապված է երկրում գործող բանկային ու ֆինանսական համակարգի հետ։ Անհնար է ունենալ կայուն ու զարգացող տնտեսություն, եթե ունենանք կոռումպացված բանկային ու ֆինանսական համակարգ, ինչպես ունենք այսօր։ Ուստի՝ մենք դատապարտում ենք հայրենիքը թալանող վաշխառուական բանկային ու ֆինանսական համակարգը, որի պատճառով միջազգային ֆինանսական բորենիները, մակաբույծի պես կամաց-կամաց արնաքամ են անում մեր երկիրն ու պարտքերի մեջ խեղդած պահում մեր պետությունն ու քաղաքացիներին: Հետևաբար՝ վաշխառությունը պիտի արգելվի Սահմանադրությամբ, և վաշխառությամբ զբաղվողները պիտի խստիվ պատժվեն: Պետք է ազգային պետության կողմից հաստատվի ու վերահսկվի Հայ ազգային պետական բանկը։ Մեր երկրի բնական ռեսուրսները չենք հանձնի միջազգային պարտքերի դիմաց, ու կկասեցվի այս խեղդամահ անող թալանը: Միայն Հայ ազգային պետական բանկը փող ստեղծելու բացառիկ իրավունքներ կունենա, որը նախատեսված կլինի շրջանառության մեջ մտնելու համար, և շրջանառության մեջ գտնվող փողը հավասար կլինի հայ ազգի արտադրական ներուժի և աշխատանքային ջանքերի համադրությանը։ Այս հաշվարկում ներառված պարամետրերը լիովին թափանցիկ են լինելու ժողովրդի համար։ Մեր դրամավարկային համակարգը լիովին այլ սկզբունքով կաշխատի, որտեղ մեր երկրի արժույթը կամ թղթային փողը արժեք կունենա ուղղակիորեն կապված ոչ թե ոսկու կամ այլ թանկարժեք մետաղների հետ, ինչպես «ոսկե ստանդարտ»-ը օգտագործող երկրներում, այլ՝ աշխատանքի հետ՝ այդպիսով արդյունավետորեն կիրառելով «աշխատանքային ստանդարտ» հայեցակարգը, որը արդար ու ծաղկող տնտեսություն ունենալու լավագույն տարբերակն է։
Հենասյուն 6
Քաղաքական-տնտեսական համակարգ
Մեր քաղաքական-տնտեսական համակարգի համար մենք գերադասում ենք ազգային սոցիալիզմը՝ միաժամանակ մերժելով ազգակործան կապիտալիզմն ու կոմունիզմը (մարքսիստ սոցիալիզմը), որոնք երկուսն էլ մեր թշնամիների կողմից ստեղծած նույն կոպեկի երկու տարբեր կողմերն են։ Չի արգելվի մասնավոր սեփականություն ձեռք բերելը ու զարգացնելը, սակայն միայն Հայաստանի քաղաքացին կարող է մասնավոր սեփականության տեր լինել Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կհաստատվի արդյունավետ ձեռնարկությունը՝ նորարարության մթնոլորտ ստեղծելով, որը կխրախուսի ձեռներեցություն ու արտադրողականություն։ Ազգային սոցիալիստական համակարգում բոլոր քաղաքացիներին, հավասար արդյունք տալու փոխարեն, կտրվեն հավասար հնարավորություններ զարգանալու համար, որի շնորհիվ մեր հասարակության մեջ առաջ կգնան ու կզարգանան աշխատասերները և կտուժեն չաշխատող դատարկաբանները։ Միայն այսպիսի համակարգում կարող են բոլոր անձինք ու դասակարգերը իրար հետ համերաշխ ապրել։ Ազգային սոցիալիզմի քաղաքական ու տնտեսական սկզբունքները արդեն իսկ կան ցեղակրոնության մեջ, և անհնար է իրարից տարանջատել: Այլ կերպ ասած՝ Ազգային Սոցիալիզմը ցեղակրոնության քաղաքական-տնտեսական մասն է։
Հենասյուն 7
Արդյունաբերություն և գյուղատնտեսություն
Մեր երկիրը իսկապես անկախ ու ինքնաբավ լինելու համար պետք է ունենա հզոր ու համապարփակ արդյունաբերություն ու ծաղկող գյուղատնտեսություն։ Հետևաբար՝ մենք փոքր քայլերից սկսած պիտի այն մակարդակի հասցնենք մեր արդյունաբերությունը, որպեսզի բոլոր անհրաժեշտ իրերը որակյալ ձևով արտադրվեն Հայաստանում, և այն աստիճանի հասցնենք մեր գյուղատնտեսությունը, որպեսզի մենք մեր մշակած ու աճեցրած սնունդով կարողանանք մեր ազգաբնակչությանը հեշտությամբ կերակրել։ Սա հարկավոր է բարգավաճ տնտեսություն ունենալու համար, որը հնարավորինս անկախ կլինի այլ երկրներից, օտար ներդրումներից ու այլ հանգամանքներից։
Հենասյուն 8
Գիտություն և տեխնոլոգիա
Գիտության ու տեխնոլոգիայի զարգացումը Հայաստանի համար վիթխարի նշանակություն ունի այս ժամանակակից դարում և շատ հարկավոր է մեր ընդհանուր անվտանգության և բարգավաճման համար: Պիտի ստեղծենք լիովին նոր գիտություն, որպեսզի ոչ միայն կարողանանք մրցակցել ու առաջ ընկնել մեր հակառակորդներից ու թշնամիներից, այլև կարողանանք մեր ստեղծագործական ջիղն ու հանճարը մարդկությանը ցուցաբերել։ Նպատակադրված ենք, որ Հայաստանը դառնա գիտության կենտրոնը այս մոլորակի վրա։
Հենասյուն 9
Կրթություն և մեդիա
Կրթությունը ու մեդիան պիտի ունենան մեր ազգաբնակչությանը ոչ միայն կրթելու ու ճշմարտությունը հասցնելու պարտականությունը, այլև պիտի ունենան դաստիարակչական գլխավոր դեր։ Եթե ուզում ենք լիովին նոր ազգայնական սերունդ կրթել ու դաստիարակել, պիտի ազգային պետության կողմից վերահսկվեն մեդիան ու կրթական համակարգը, որոնք հիմնված կլինեն բացառապես ազգային գաղափարների վրա, և կարգելվեն բոլոր ուղղակի ու անուղղակի քարոզչությունները, որոնք վնասակար են մեր ազգին, հատկապես երիտասարդությանը, իսկ ազգի առաջընթացին աջակցող բոլոր քարոզչությունները կխրախուսվեն։
Հենասյուն 10
Մշակույթ
Մշակույթը ազգի ինքնությունն է, ազգի ներքին հոգևոր աշխարհի արտապատկերումը, որը պետք է պահպանենք և պաշտպանենք ամեն տեսակ ապազգային դեգրադացումներից։ Մշակույթի մակարդակն էլ հասարակության մակարդակի օբյեկտիվ ցուցիչն է։ Հետևաբար՝ մեր շարժումը կնախաձեռնի շատ կարևոր գործողություն․ հայկական մշակույթը՝ լեզուն, արվեստը, գրականությունը, երգը, պարը և ճարտարապետությունը մաքրել բոլոր օտար գարշելի ազդեցություններից։ Միայն մեր մշակույթը ազգայնացնելով ու գեղեցկացնելով կարող ենք սրբության պես այն հարգել, սիրել և արժևորել։
Հենասյուն 11
Առողջապահություն և բնապահպանություն
Առողջ ազգ չենք կարող ունենալ, եթե, բնականաբար, չունենանք առողջ ազգակիցներ, հետևաբար, անվճար բժշկություն տրամադրելուց բացի, պետք է հեղափոխվի մեր առողջապահական համակարգը՝ բժշկությամբ զբաղվող մասնագետների համար պարտադիր դարձնելով բնական բուժումներ ուսումնասիրելը։ Կրթական համակարգն ու ազգային պետական մեդիան պարտավոր կլինեն սովորեցնելու ու քարոզելու առողջ ապրելակերպ, մասնավորապես՝ լավ սնվելու ու մարզվելու կարևորությունը, որպեսզի հիվանդությունները կանխվեն, և նույնիսկ բուժվեն եղած հիվանդությունները։ Պետությունը նաև հարկային արտոնություններ կտրամադրի բուսական առողջ սննդի արտադրության համար, որպեսզի այն մատչելի լինի բոլորին։ Մենք չենք կարող գեղեցիկ ու կանաչապատ երկիր ունենալ, եթե հնարավորինս չբուժենք բնությանը մեր հասցրած վնասները՝ բնության ու կենդանական աշխարհի հանդեպ մեր ողջ մոտեցումը վերափոխելով։ Սա նաև նշանակում է, որ անհապաղ կկասեցվի հանքերի շահագործումը, հատկապես՝ եթե դա շահույթ է բերում օլիգարխներին ու օտարերկյա ընկերություններին։ Իրավունք չունենք անհարգալից վերաբերմունք դրսևորել բնության և կենդանական աշխարհի հանդեպ՝ անփութորեն և տգիտաբար պղծելով այն, քանի որ բնությունը Արարչի տաճարն է, որի անբաժան մասն ենք մենք բոլորս։
Հենասյուն 12
Զինված Ուժեր և Ազգ-Բանակ
Հզոր պետություն ու բարգավաճ հասարակություն կերտելու համար մեր ջանքերն անիմաստ կլինեն, եթե չկարողանանք պաշտպանել դրանք։ Ուստի՝ քաջ գիտակցում ենք, որ մեր պետականության ու հայրենիքի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են, և մեզ նման՝ թշնամիներով շրջապատված փոքրաթիվ ազգի համար ազգ-բանակ դառնալը անհրաժեշտություն է գոյատևելու համար: Հետևաբար՝ պետք է ռազմարդյունաբերության միջոցով արդիականացվի մեր ամբողջ բանակը և պարտադիր զինծառայությունը ոչ միայն պահպանվի, այլև պիտի խստացվի՝ միաժամանակ բարելավելով զինվորների ծառայության պայմանները՝ զորամասում, թե՝ դիրքերում։ Սակայն հաղթող Զինված Ուժեր ունենալու համար պետք է լինի համապատասխան քաղաքացիական թիկունք, հետևաբար՝ պետք է ռազմականացվեն մեր մշակույթն ու հասարակությունը՝ Հայաստանը վերածելով անառիկ բերդի՝ ժամանակակից «Սպարտայի», որի քաղաքացիները ի ծնե կդաստիարակվեն զինվորական հոգեբանությամբ՝ ռազմական փորձ ստանալով և ամեն պահի պատրաստ լինելով մարտի: Հայաստանը պիտի ամեն առումով ձգտի դառնալ, տոկոսային հարաբերակցությամբ, ամենառազմականացված երկիրը աշխարհի վրա։ Մեր ազգի գոյությունն ապահովելու և մեր անկախությունը պահպանելու ուրիշ ձև չկա: Սա է երկարատև խաղաղություն պարտադրելու միակ ճանապարհը:
Հենասյուն 13
Մեր թշնամիները և նրանց օրակարգը
Հայաստանի և հայ ազգի թշնամիներն են պանթուրքիստները, միջազգային սիոնիստները, նրանց աջակիցները և նրանց հետ համագործակցող դավաճանները: Մեր թշնամիներն են նաև սիոնիզմի կողմից սատարվող մարքսիստները, ֆեմինիստները, անարխիստները, և այլ կործանարար ուժեր, որոնք բոլորը միասին ուզում են, ուղղակիորեն, թե՝ անուղղակիորեն, արիական ցեղին ոչնչացնելով կերտել իրենց ապազգային Համաշխարհային նոր աշխարհակարգը, որը մեր գեղեցիկ կապույտ մոլորակի վերջը կլինի։ Ուստի՝ մեր պետությունը պետք է չեզոքացնի ազգի դեմ գործող բոլոր աղանդներին, գաղտնի կազմակերպություններին, օտարերկրյա գործակալական ցանցերին, թշնամու օրակարգին սպասարկող հասարակական կազմակերպություններին և քաղաքական խմբավորումներին։
Հենասյուն 14
Հայրենադարձություն
Կարծում ենք՝ անհեթեթություն ու հիմարություն կլինի, որ որևէ Հայկական իշխանություն չհամագործակցի Սփյուռքահայության հետ։ Մենք պատրաստ ենք ոչ միայն այդ ներուժը օգտագործել հանուն Հայաստանի, այլև մեր երկրում բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ մեծ հայրենադարձություն սկսել՝ սփյուռքում ապրող մեր արժանապատիվ հայրենակիցներին կամաց-կամաց հետ վերադարձնելով հայրենիք։ Գիտակցում ենք՝ հայկական սփյուռքը ժամանակավոր է, քանի որ հայը կարող է իր ինքնությունը պահպանել և հայ մնալ միայն իր նախահայրերի հողի վրա ապրելով։ Մենք պիտի օտար երկրներում ապրող մեր արժանապատիվ հայրենակիցներին փրկենք ձուլումից, քանի դեռ ունենք այդ հնարավորությունը։
Հենասյուն 15
Արտաքին դիվանագիտություն
Մենք հավատում ենք, որ ճիշտ ներքին քաղաքականություն վարելուց ինքնըստինքյան կբխի ճիշտ արտաքին դիվանագիտություն, որովհետև մեկը մյուսի հայելին է։ Այս աշխարհում, և հատկապես՝ մեր պայքարի համար, մեզ, իհարկե, պետք են գալու այնպիսի դաշնակիցներ, որոնց շահերը իսկապես համընկնում են մեր հայրենիքի շահերի հետ։ Այդ է պատճառը, որ մենք պետք է լիովին նոր մոտեցումով վարենք մեր արտաքին դիվանագիտությունը. նոր մոտեցում, որը համապատասխան է նոր դարաշրջանին։ Մեր շարժումը միայն համահայկական շարժում չէ, այլև համաարիական շարժում է, որի նպատակն է՝ համաարիական ռազմաքաղաքական դաշինք ստեղծել այլ արիական ազգերի հետ՝ միաժամանակ ամրապնդելով մեր անկախությունը, քանի որ մենք հավատում ենք, որ իսկական ու երկարատև դաշինքը կարող է ստեղծվել միայն ընդհանուր ցեղային շահերի հիման վրա: Միայն այդպիսի դաշինք ստեղծելով կարող ենք հաջողությամբ հակադարձել պանթուրքական և միջազգային սիոնիստական համաշխարհային սպառնալիքին, որը մեծ վտանգ է ներկայացնում հայ ազգի և ողջ արիական ցեղի համար: Այնուամենայնիվ սթափ մտքով կվարենք ողջամիտ ու ճկուն դիվանագիտություն՝ գործելուց առաջ միշտ մի քանի քայլ առաջ մտածելով և բոլոր հաշվարկներն անելով։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։