ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մենք հաղթեցինք առաջին Արցախյան ազատամարտը, որովհետև հարձակողական պատերազմ էինք վարում և պատերազմը տանում թշնամու տարածք...

11:59:00 24.01.2025

Մենք հաղթեցինք առաջին Արցախյան ազատամարտը, որովհետև հարձակողական պատերազմ էինք վարում և պատերազմը տանում թշնամու տարածք...

Մենք հաղթեցինք առաջին Արցախյան ազատամարտը, որովհետև հարձակողական պատերազմ էինք վարում և պատերազմը տանում թշնամու տարածք, իսկ 44-օրյա դավադիր պատերազմը պարտվեցինք, որովհետև այդ նույն մարտական ռազմավարությունը մեր թշնամին վարեց մեր դեմ: Սա մեզ ապացուցում է, որ եթե մենք ցանկանում ենք Սյունիքը պաշտպանել, մենք կգնանք դեպի նոր ու ավելի մեծ պարտություն, եթե միայն պաշտպանողական ռազմավարություն ունենանք: Սյունիքը պաշտպանելու միակ ձևն այն է, որ մենք նախահարձակող լինենք և կռիվը տանենք թշնամու դաշտ, ինչպես արեցինք 90-ականներին և ազատագրեցինք Արցախը: Միայն պաշտպանողական պատերազմ մղելով մենք հնարավորություն չենք ունենա մեր հողերը պահել. դա գուցե հնարավոր կլինի մակերեսով մեծ պետությունների համար, բայց մեզ նման փոքր տարածք ունեցող երկրի համար կործանարար հետևանքների կբերի:

Այդ իսկ պատճառով զենքեր արտադրելուց և գնելուց առաջ մենք նախ պետք է լիովին փոխենք մեր բանակի ռազմավարությունը և մեր զինվորների հոգեբանությունը՝ կառուցելով ոչ միայն պաշտպանողական, այլև ավելի կարևոր՝ հարձակողական բանակ, քանի որ դա է հաղթական զինված ուժեր ունենալու միակ ճանապարհը: Միմիայն այդպիսով մենք կկարողանանք սանձահարել թշնամու ագրեսիան և հարձակումները մեր պետության դեմ:

Այս առանցքային կարևոր փոփոխությունից հետո նոր պիտի մտածենք ուղղությամբ զարգացնել մեր ռազմարդյունաբերությունը, որպեսզի ճիշտ ուղղությամբ զարգանա: Այսպիսով զենքեր արտադրելուն զուգահեռ միաժամանակ օտար երկրներից կգնենք այն զենքերը, որոնք կհամապատասխանեն մեր Զինված ուժերի նոր ռազմավարությանը: Եթե ուզում ենք ազգովի ուժի գործոն դառնանք և թշնամու կիրառած ուժը պատասխանել ուժով, մենք այլ ելք չունենք:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։