ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս աներես սրիկաների դավաճանությունը չափ ու սահման չունի...

10:34:00 04.04.2026

Այս աներես սրիկաների դավաճանությունը չափ ու սահման չունի...

Այս աներես սրիկաների դավաճանությունը չափ ու սահման չունի։ Ավելի հավատալի կլիներ ասել, որ էսկիմոներն են մեր անվտանգության երաշխավորը, քան Ադրբեջանը՝ այն հանցագործ ու ահաբեկչական պետությունը, որը նպատակ է դրել Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Իսկ այս հայադավ նեոբոլշևիկները մեր ամբողջ ազգին դրել են մանկամիտ ապուշի տեղ։ Չեն հասկանում, որ իրենց թրքասեր բարբաջանքը միայն իրենց զոմբիները կհասկանան ու կընդունեն, իսկ արժանապատիվ հայ հայրենասերները նման տհաս մտքերից պարզապես կգարշեն

Ես չեմ սիրում անհատներին անդրադառնալ գրառումներում, բայց երբ այսպիսի բարձր պաշտոնյան նման դավաճանական ու հակահայկական մտքեր է արտահայտում, մենք՝ հայ ազգայնականներս, ոչ միայն իրավունք ունենք, այլև պարտավոր ենք բացահայտ բացասական արտահայտվել դրա դեմ ու պիտակավորել որպես դավաճանություն, այլապես մարդիկ դա ճշմարտություն կընդունեն։ Սրանց ազգուրաց իշխանության ու այս ամբողջ քաղաքական փտած համակարգի վերջը մոտ ապագայում գալու է, բայց քանի դեռ սրանց նմանները կան, այսպիսի մեմերի պակաս հաստատ չի լինելու։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։