05:50:00 24.11.2024
Մեր թուլության, պարտության ու շարունակական կործանման գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մեր քարոզչությունը միշտ շատ անգամ ավելի թույլ է եղել մեր թշնամիների քարոզչությունից (պրոպագանդայից), դրա համար տասնամյակներ շարունակ նրանք կարողացել են հային պատկերել իրենց ուզած կեղծ ձևով, որը լրիվ հակասում է մեր իսկական արիական էությանը: Այն աստիճանի է թշնամու քարոզչությունը ազդել մեզ վրա, որ մենք հաճախ քարոզում ենք նրանց ուզածը՝ առանց գիտակցելու: Մենք չենք կարող ազգային քաղաքական շարժում զարգացնել և հասցնել հաղթանակի մինչև մենք չունենանք ճիշտ ու շատ ազդեցիկ ազգային քարոզչություն: Մեր շարժումը մեծ շեշտ է դնում ճիշտ քարոզչության վրա, որովհետև լավ ու հզոր շարժումը չի կարող գոյություն ունենալ առանց լավ ու հզոր քարոզչության, ինչպես նաև հակառակը:
Այս ամենը դիպուկ բացատրում է մեր մարգարե Սպարապետը.
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեզ վերագրեցին հետևյալ մահացու մեղքերը՝ թափառատենչություն, անմարտունակություն, հրեական ընչաքաղցություն և այլ նման հատկություններ, որոնց կրողը, օրվա եվրոպացու հասկացողությամբ, բարոյապես կորցնում է իր գոյության իրավունքը: Այդ հատկություններից և ոչ մեկը հայկական չէ, բայց և այնպես վերագրվեցին մեզ: Ինչո՞ւ, որովհետև տասնամյակներ են, ինչ հայությունն էափես կատարում է իր տկարությունների պրոպագանդան:
Պրոպագանդա, ասել է՝ ինքնահայտնաբերում, ինքնաներկայացում: Պրոպագանդան ամեն բանից առաջ մատնում է պրոպագանդիստի ներքին մարդուն: Հայը, որի համար այսօր գոյություն չունեն հանրապարտադիր և ոչ մի ճշմարտություն, արժեք, հեղինակություն, օրվա իր հոգեվիճակով ատակ չէ կառուցողական և հայասիրական պրոպագանդայի: Օտարասեր, նվաստ կոչվելու աստիճան և անինքնաճանաչ օրվա հայն ընդունակ չէ արժեքային քարոզչության: Պրոպագանդան ամեն բանից առաջ պահանջում է ինքնահարգանքի խոր զգացում՝ ծնունդ սեփական արժեքների և արժանավորության գիտակցություն, մի հոգեվիճակ, որ հայ մարդու մեջ կստեղծի միայն վերանորոգումը:»
- Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», 1943 թ., հ. 169-174
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ